Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12
Հոդված 12.
Դատական պրակտիկայի ամփոփումը և դատական ակտերի կատարումը
(վերնագիրը խմբ. 21.02.07 ՀՕ-94-Ն)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`
1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.
2) կազմակերպում և իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների հարկադիր կատարումը.
3) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան:
(12-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-94-Ն)