Գլուխ 3 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 19
Հոդված 19.
Վերաքննիչ դատարանի նախագահը
Վերաքննիչ դատարանի նախագահը`
1) իրականացնում է վերաքննիչ դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.
7) (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-33-Ն, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)