Հոդված 18
Հոդված 18.
Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և տեղաբաշխումը
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:
(մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-33-Ն)
Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում գործում է երկու վերաքննիչ դատարան`
1) քաղաքացիական վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-213-Ն)
3) քրեական վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Վերաքննիչ դատարանների նստավայրը Երևան քաղաքն է:
(18-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72, փոփ. 05.03.01 ՀՕ-149, 11.09.01 ՀՕ-213-Ն, 15.05.02 ՀՕ-343-Ն, 14.12.04 ՀՕ-33-Ն, 21.02.07 ՀՕ-94-Ն)