Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը
Հոդված 2. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը
Հայաստանի Հանրապետությունում մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները ազատ են, գրաքննության չեն ենթարկվում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրենց տեսակետները, կարծիքները արտահայտելու, հասարակական կյանքի յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հրատապ և հավաստի լրատվություն ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների որևէ տեսակի մենաշնորհ չի թույլատրվում: