Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 31. Պատասխանատվությունից ազատվելու դեպքերը

գործել է մինչև 2004-02-08Բացել ARLIS-ում

Հոդված 31. Պատասխանատվությունից ազատվելու դեպքերը

Զանգվածային լրատվություն թողարկողները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու դեպքում պատասխանատվություն չեն կրում, եթե այդ տեղեկությունները.

1. Առկա են պետական իշխանության, կառավարման, իրավապահ մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում և հաղորդագրություններում:

2. Հրապարակային ելույթների բառացի և չաղավաղված վերարտադրությունն են:

3. Ստացվել են զանգվածային լրատվության այլ միջոցից կամ պետական ու հասարակական մարմինների լրատվական ծառայություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։