Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 24. Հերքումը և պատասխանը

գործել է մինչև 2004-02-08Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հերքումը և պատասխանը

Քաղաքացիները և կազմակերպությունները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն հերքել մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կամ հանդես գալ պատասխանով:

Հերքումը կամ պատասխանը հրապարակվում է անվճար, այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ զանգվածային լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, զանգվածային լրատվության նույն միջոցով, նույնակերպ` ինչ հերքվող լրատվությունը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների պատգամավորների, Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածուների մասին հրապարակված լրատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում կամ հերքումը ստանալուն պես, եթե մինչև քվեարկության սկիզբը մնացել է ոչ ավելի, քան 24 ժամ:

Հրապարակվող հերքման ծավալը չպետք է գերազանցի հերքվող լրատվության ծավալի կրկնակի չափին:

Եթե զանգվածային լրատվության միջոցը հրաժարվում է հերքել հրապարակված լրատվությունը կամ խախտում է հերքման համար սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, կազմակերպությունը կամ քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված ժամկետներում դիմել դատարան:

Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրաժարվել այն լրատվությունը հերքելուց, որի հրապարակման համար նա ազատվում է պատասխանատվությունից սույն օրենքի 31 հոդվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։