Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 15. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ և ԽՈՐՀՈՒՐԴԸ

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 15. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ և ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Կառավարիչը նախագահում է պարտատերերի ժողովում: Ժողովը գումարվում է կառավարչի կամ պահանջների 5 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ կամ պարտատերերի նախաձեռնությամբ: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը համաձայնվում է վճարել ժողովի կազմակերպման բոլոր ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

2. Պարտատերերի ժողովում պարտադիր է պարտապանի ներկայությունը` բացառությամբ կառավարչի գրավոր թույլտվությամբ բացակայության դեպքերի: Պարտատերերի ժողովին կարող են մասնակցել բոլոր պարտատերերը:

3. Պարտատերերի ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

4. Պարտատերերի առաջին ժողովն ընտրում է պարտատերերի խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր երեք կամ հինգ չապահովված կամ մասնակի ապահովված պահանջներ ունեցող պարտատերեր` պահանջների մեծությանը համապատասխան: Պարտատերերի խորհուրդն ընտրվում է, եթե անհրաժեշտ քանակի չապահովված կամ մասնակի ապահովված պարտատերեր համաձայն են ընդգրկվել խորհրդի կազմում: Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված կամ մասնակի ապահովված պարտատերերի քանակը երեքից պակաս լինելու դեպքում խորհուրդը չի ձևավորվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։