Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 53. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 53. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է դատարանի կողմից, եթե այն ընդունել են սույն օրենքի 52 հոդվածի 4 կետում թվարկված պարտատերերի առնվազն երկու խումբ, որոնցից թեկուզ մեկը տուժած խումբ է: Տուժած է համարվում այն խումբը, որի պահանջների չափը և առաջնահերթությունը տվյալ ծրագրով նվազեցվում են:

Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Եթե սույն հոդվածի 1 կետի համաձայն ընդունվում են մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրերի նախագծեր, ապա դատարանն ընդունում է պարտապանի ներկայացրած ծրագրի նախագիծը: Եթե պարտապանի նախագիծը չի հաստատվում, ապա դատարանը հաստատում է առավել տուժած խմբի ներկայացրած ծրագրի նախագիծը:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման մասին քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել են քվեարկողների ոչ պակաս, քան 2/3-ը:

Ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է քվեարկողների ձայների պարզ մեծամասնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։