Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 29. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

1. Պարտապանի միջոցներն ավելացնելու նպատակով, կառավարչի ներկայացմամբ դատարանը կարող է լուծել կամ ուժի մեջ թողնել ցանկացած պայմանագիր, այդ թվում` վարկ տրամադրելու, վարձակալության, կամ այլ երկարաժամկետ պայմանագրերը(բացառությամբ սույն օրենքի 29.1 հոդվածով նախատեսված դեպքերի), եթե մասնակից կողմերն այդ պայմանագրերն ամբողջությամբ կամ մեծամասամբ չեն կատարել: Կառավարիչը պարտավոր է 5 օրվա ընթացքում պատասխանել պայմանագրի մյուս կողմի պահանջին` ծանուցելով նրան պայմանագիրը լուծելու կամ ուժի մեջ թողնելու մասին:

2. Եթե տվյալ գույքի սեփականատերը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումը պահպանում է այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը, ապա վաճառքի գումարի ամբողջական մարումից հետո վաճառքը համարվում է կատարված, և սույն հոդվածի 1 կետի պայմանները նրա վրա չեն տարածվում:

3. Աշխատողներ վարձելու պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Աշխատողներ վարձելու կամ գույքի վարձակալական պայմանագրերը լուծվում են միայն սույն հոդվածում նշված ժամկետում այդ մասին տեղեկացնելուց հետո:

5. Պայմանագիրը կառավարչի կողմից մերժելու հետևանքով առաջացող վնասների փոխհատուցման նպատակով պայմանագրի մյուս կողմը ներկայացնող անձինք կարող են սույն օրենքով սահմանված կարգով դատարան ներկայացնել իրենց պահանջները:

6. Եթե պայմանագրով նախատեսվում են պարբերական վճարումներ պարտապանի կողմից, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատելուց հետո:

(29-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-346-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։