Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն օրենքով սահմանվում են իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` պարտապան) անվճարունակ (սնանկ) ճանաչելու հիմքերը և կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման ու լուծարման ընթացակարգերը և դրանց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
2. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բյուջետային կազմակերպությունների և հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ վեճերը:
(1-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-360-Ն)