Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 5 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-03-01-ից մինչև 2001-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն օրենքով սահմանվում են իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` պարտապան) անվճարունակ (սնանկ) ճանաչելու հիմքերը և կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման ու լուծարման ընթացակարգերը և դրանց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

2. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բյուջետային կազմակերպությունների և հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի և ապահովագրական ընկերությունների անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ վեճերը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։