Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

գործել է մինչև 2004-10-14Բացել ARLIS-ում

Հոդված 11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու առավելագույն ժամկետներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի, պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` պետական արխիվների համալրման աղբյուր հանդիսացող փաստաթղթերի համար` տաս տարի.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, դատական և դատախազական, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների փաստաթղթերի համար` 75 տարի.

գ) գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի համար` մինչև գործնական անհրաժեշտությունը կորցնելը , բայց տաս տարուց ոչ ավելի.

դ) ձայնագրությունների, տեսագրությունների, կինոժապավենների և դրանց տեքստային փաստաթղթերի, լուսանկարների, լուսանկարչական ժապավենների և էլեկտրոնային փաստաթղթերի համար` երեք տարի.

ե) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի համար, դրանց սահմանված կարգով գաղտնազերծումից հետո` երեք ամիս:

Սույն հոդվածում նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերը գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

(11-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-151)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։