Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

Հոդված 15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

գործել է մինչև 2004-10-14Բացել ARLIS-ում

Հոդված 15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը համալրում են սույն օրենքի 4 հոդվածում թվարկված մարմինները, պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը պետական կամ գերատեսչական արխիվներ հանձնելու և (կամ) օտարելու միջոցով:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի համալրման աղբյուրների ցուցակները հաստատում է լիազորված մարմինը:

Պետությունը հատուկ հոգածություն է ցուցաբերում Հայաստանում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը համալրելու նկատմամբ և ֆինանսավորում է այդ փաստաթղթերի որոնման, հայտնաբերման, հաշվառման և ձեռքբերման աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։