Հոդված 5. ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 5. ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում գործավարության կարգի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետև` լիազորված մարմին):
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լիազորված մարմնի իրավասությունը սահմանվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
Արխիվային գործի կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` պետական և գերատեսչական արխիվների միջոցով:
Պետական արխիվների համակարգը միասնական է: Արգելվում է պետական արխիվների հանձնումն ու այլ նախարարությունների և գերատեսչությունների ենթակայությանը: