Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄԸ և ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁևԸ
Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄԸ և ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁևԸ
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը կազմվում է պետական և ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերից:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականությունն են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,
գ) պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների,
դ) դատական և դատախազական մարմինների,
ե) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, զորամասերի և զորամիավորումների, զինվորական կոմիսարիատների, ռազմաուսումնական հաստատությունների,
զ) պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների,
է) գիտության, մշակույթի և կրթության պետական հաստատությունների,
ը) զանգվածային լրատվության պետական միջոցների և պետական հրատարակչությունների,
թ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական, առևտրական և այլ ներկայացուցչությունների գործունեությամբ առաջացած փաստաթղթերը, ինչպես նաև`
ժ) սահմանված կարգով պետությանն որպես սեփականություն հանձնված` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականությունն են` կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, հասարակական, կրոնական, մշակութային և այլ կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների ու հիմնարկների, անձնական ծագման և (կամ) ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) սեփականաշնորհման դեպքում` դրանք Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին դասված փաստաթղթերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հանձնել պետական արխիվներին:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օտարումն արգելվում է:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետությունն այն գնելու առաջնային իրավունք ունի: