Գլուխ 2 · ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 6. ԱՐԽԻՎՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 6. ԱՐԽԻՎՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական և գերատեսչական արխիվները ենթակա են պետական գրանցման` լիազորված մարմնի կողմից:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող ոչ պետական արխիվները ենթակա են արտոնագրման` լիազորված մարմնի կողմից:
Արխիվների պետական գրանցման և արտոնագրման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սահմանված կարգով չգրանցված և չարտոնագրված արխիվների գործունեությունն արգելվում է:
Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող արխիվային փաստաթղթերի և հավաքածուների վրա: