Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11

գործել է մինչև 1998-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից:

Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմիններն իրականացնում են պատգամավորների քաղաքային խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, պատգամավորների քաղաքային խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը: Մարզպետներն իրականացնում են համապատասխան մարզի տարածքում գտնվող պատգամավորների գյուղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի և գյուղական խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը` գյուղական խորհրդի նախագահի ներկայացմամբ: Երևան քաղաքի նախկին տեղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` քաղաքապետարանի տարածքային բաժինների ներկայացմամբ:

Գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։