Գլուխ 3 · ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 29
Հոդված 29.
Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1997 թվականի հունիսի 30-ը: Նշված ժամկետը չի տարածվում բռնադատվածների կողմից բնակարանների սեփականաշնորհման վրա:
Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված պետական բնակարանները հանձնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը:
(29-րդ հոդվածը լրաց. 03.11.94 ՀՕ-124, խմբ. 13.09.95 ՀՕ-1, 12.06.96 ՀՕ-71, 18.11.96 ՀՕ-86)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
29 հունիսի 1993 թ.
ՀՕ-58