Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4
Հոդված 4.
Սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում`
ա) պետական (պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների, նախկին շրջանային խորհուրդների, նախարարությունների, պետական վարչությունների ու այլ գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող) և հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող) բնակարանային ֆոնդի բնակարանները (այսուհետև` բնակարանային ֆոնդ).
բ) բնակելի տունը ամբողջությամբ` ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:
(4-րդ հոդվածը փոփ. 12.06.96 ՀՕ-71)