Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10
Հոդված 10.
Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները ենթակա են սեփականաշնորհման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
Ամրացման ենթակա և վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները կարող են սեփականաշնորհվել միայն տվյալ բնակարանում ապրող բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում, մինչև բնակելի տան շահագործման և նորոգման սահմանված միասնական կանոններին և նորմերին համապատասխանեցնելը: