Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12
Հոդված 12.
Պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Սեփականաշնորհումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում:
(12-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71, փոփ. 11.05.98 ՀՕ-222)