Գլուխ 3 · ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 23
Հոդված 23.
Սեփականաշնորհված բնակարանների (բնակելի տների) շահագործման, նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, բնակարանային ֆոնդի համար սահմանված շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների և նորմերի պահպանմամբ, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատերերը ստեղծում են համապատասխան միավորումներ, ընկերություններ, այլ կազմակերպություններ` տների սպասարկման և նորոգման համար: