Գլուխ 3 · ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 25
Հոդված 25.
Լրիվ կամ մասնակի սեփականաշնորհված տներում տեղաբաշխված բնակարանների սեփականատերերի (վարձակալների) կողմից լիազորված ներկայացուցչական մարմնի և պետական իշխանության համապատասխան մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ճշտվում են`
ա) բնակելի տան բնակարանների սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի տնօրինությանը հանձնվող բնակելի տանը հարող տարածքների սահմանները.
բ) բնակելի տանը հարող տարածքների նկատմամբ սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի իրավասությունը և կողմերի պարտականությունների շրջանակները.
գ) բնակելի տանը հարող տարածքների սպասարկման միասնական նորմերը և կանոնները: