Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2.10-րդ մասի առաջին նախադասության «հունիսի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 10-ը» բառերով, իսկ երկրորդ նախադասության «հուլիսի 1-ը» բառերը` «հուլիսի 20-ը» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «բյուջետային ծախսերի նախահաշիվների» բառերից առաջ լրացնել «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաև համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների,» բառերով.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Լիազորված մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզելու տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով ներկայացվող տվյալների արժանահավատությունը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.6-րդ մասերով`

«4.1. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով պետական լիազորված մարմնից ստացված մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների և համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալները, ինչպես նաև օրենսդրությամբ պահանջվող այլ նյութեր, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:

4.2. Առաջիկա տարվա ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետ` դոտացիա) ընդհանուր գումարների ըստ առանձին համայնքների բաշխման հաշվարկներն իրականացնելու համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից հաշվառվող ելակետային տվյալները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը լիազորված մարմնում օրենսդրությամբ սահմանված ծավալով և կարգով չստացվելու դեպքում առաջիկա տարվա համար այդ համայնքի բյուջեին տրվող դոտացիան հաշվարկվում է` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված համապատասխան ելակետային տվյալները, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

4.3. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում լիազորված մարմինը` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և (կամ) վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները, կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

4.4. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման մասին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հետո լիազորված մարմնում ստացված տեղեկատվության հիման վրա տվյալ տարվա դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ չի իրականացվում:

4.5. Ընթացիկ տարվա համար յուրաքանչյուր համայնքի գծով սույն հոդվածի 4.3-րդ մասի համաձայն վերահաշվարկված և նույն տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված դոտացիայի գումարների միջև`

ա) բացասական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարը) հետ է գանձվում այդ համայնքից` վերջինիս գծով առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարի չափով պակասեցման ճանապարհով (ընդ որում, եթե գանձման ենթակա գումարը գերազանցում է առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը, ապա այդ գերազանցող չափով գումարի գանձումը նույն եղանակով իրականացվում է նաև առաջիկա տարվան հաջորդող հերթական տարիների ընթացքում).

բ) դրական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարը) հատկացվում է տվյալ համայնքին առաջիկա տարվա պետական բյուջեով համայնքների միջև բաշխման համար նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին` այդ համայնքին առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարի չափով ավելացման ճանապարհով: Եթե սույն մասի «ա» կետով սահմանված եղանակով գումարի գանձման ժամանակաշրջանը որոշ համայնքների գծով ընդգրկում է ոչ միայն առաջիկա տարին, այլև դրան հաջորդող հերթական տարիները (գանձման ժամանակաշրջան), ապա սույն կետի համաձայն` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներին (սույն կետում այսուհետ` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներ) հատկացումը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի պետք է իրականացվի այդ տարիներին գանձման ենթակա գումարի սահմաններում (ընդ որում, հատկացում ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր համայնքին իրեն հասանելիք հատկացման գումարը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում պետք է տրվի հատկացում ստանալու իրավունք ունեցող բոլոր համայնքներին հասանելիք հատկացման ընդհանուր գումարում յուրաքանչյուր համանման համայնքի գումարի տեսակարար կշռին համապատասխանող չափով):

4.6. Սույն հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 4.5-րդ մասի համաձայն` ըստ առանձին համայնքների համապատասխան տարվա դոտացիայի գումարների վերահաշվարկմամբ այդ տարվա դոտացիաների տրամադրման բնագավառում պետության և համայնքների միջև փոխադարձ պարտավորությունները համարվում են ամբողջությամբ կարգավորված և վերանայման ենթակա չեն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:».

5) 13-րդ մասում «վաթսուն» բառը փոխարինել «իննսուն» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։