Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ինչպես նաև բյուջեների» բառերը փոխարինել «պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի» բառերով.
2) հինգերորդ պարբերության «ա» կետը «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերով, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև առաջիկա տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից առաջիկա տարում ստացվելիք և առաջիկա տարվան նախորդող տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից այդ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.
3) հինգերորդ պարբերության «բ» կետի «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով: