Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 39-րդ հոդվածում`
1) վերնագրի «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» բառերով.
2) 1-ին մասի առաջին պարբերության «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները (այսուհետ՝ ծախսերը՝ հանած մարումը)» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետ` ծախսերը)» բառերով.
3) 2-րդ մասի «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել.
4) 3-րդ մասի «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել.
5) 4-րդ մասի առաջին պարբերության «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումն» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն» բառերով, «բ» կետի «կապիտալ ծախսեր» բառերը` «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով, իսկ «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Բյուջեների ծախսերն են՝
ա) աշխատանքի վարձատրությունը.
բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.
գ) տոկոսավճարները.
դ) սուբսիդիաները.
ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).
զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.
է) այլ ընթացիկ ծախսեր.
ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:».
7) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`
ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.
բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:».
8) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
9) 8-րդ մասի «ծախսերի՝ հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով.
10) 9-րդ մասի «ծախսերի՝ հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել: