Հոդված 12. Ոստիկանությունում նոր հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
Հոդված 12. Ոստիկանությունում նոր հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
1. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, ով տվել է գրավոր համաձայնություն:
2. Ոստիկանության ծառայողի կողմից գրավոր համաձայնություն չտալը նրան քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու համար արգելք է:
3. Ոստիկանության ծառայողների պաշտոնային խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության և ոստիկանության ծառայության պաշտոնային խմբերի համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս: