Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը
Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է պետական կառավարման մարմինը:
2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
3. Քաղաքացիական ծառայողների զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: