Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.
«2.1. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2.2. Դասային աստիճանների և ոստիկանության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:»: