Հոդված 1
Հոդված 1.
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը:».
3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:»: