Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք մեկ տարի հետո կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի, մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-288-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։