Հոդված 10
Հոդված 10.
Սահմանել, որ
ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը, սույն օրենքով նախատեսված մուտքերի թերակատարման պայմաններում, կատարվում է փաստացի ստացված մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի` սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները և հաշվի առնելով սույն հոդվածի «բ» կետում և 12 հոդվածում ամրագրված դրույթները.
բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2001 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) 100 տոկոսով ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.
դ) 2002 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2001 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
ե) 2001 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` գանձապետական հատուկ հաշվում.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում սահմանում է 2001 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, իսկ 60 օրացուցային օրվա ընթացքում` սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների:
Սույն օրենքով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին կենտրոնացված գնումներ իրականացվում են սույն կետով նախատեսված անվանացանկի հաստատման օրվան հաջորդող 10-րդ օրվանից սկսած.
է) («է» կետն ուժը կորցրել է 29.06.01 ՀՕ-198)
ը) («ը» կետն ուժը կորցրել է 29.06.01 ՀՕ-198)
թ) («թ» կետն ուժը կորցրել է 29.06.01 ՀՕ-198)
ժ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն` պետական ուսումնական հաստատության կազմակերպական իրավական տեսակը սույն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.
ժբ) դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարները կուտակվում են գանձապետական առանձին հաշվում, և մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում առաջարկություն` դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ: