Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

Ֆոնդի միջոցները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։