Հոդված 9
Հոդված 9.
Հաստատել`
ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները`
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 5,757,146.3 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1500.0 հազար դրամ,
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1,884,659.9 հազար դրամ:
Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում օգտագործվում են համայնքների բյուջեներին 2000 թվականին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառված գույքահարկի տվյալները.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2001 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,561,833.7 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի`
- ծախսերի նախահաշիվը` 9,992,090.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,732,075.0 հազար դրամ,
- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,266,881.0 հազար դրամ.
ե) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
զ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2001 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ցանկը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
է) կառավարության երաշխիքներով 2001 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.
ը) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 2001 թվականին աղետի գոտում ֆինանսավորման ենթակա ծախսերի ծրագիր` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.
թ) սույն օրենքի 7 հոդվածով և սույն հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների անվանացանկը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն: