Հոդված 12
Հոդված 12.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2001 թվականին, անհրաժեշտության դեպքում`
ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք` ըստ սույն օրենքի 7 հոդվածով և 9 հոդվածի «զ» կետով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում` այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում` սույն օրենքով սահմանված.
բա) բյուջետային մուտքերի ընդհանուր գումարը գերազանցած` փաստացի ստացված մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման նպատակով ստացված նպատակային մուտքերի).
բբ) բյուջետային ծախսերի (ներառյալ պետական պարտքի մարման) բնագավառում առաջացած խնայողությունները (բացառությամբ սույն օրենքի N 5 հավելվածով սահմանված ծախսերի և սույն հոդվածի «ա» կետում նշված դեպքերի).
գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները.
դ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձնացված արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
ե) «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում 2001 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձնացված արտահայտել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
զ) մինչև սույն օրենքի 10 հոդվածի «զ» կետով սահմանված անվանացանկի հաստատումը փոփոխել սույն օրենքի N 8 հավելվածով հաստատված անվանացանկը, պահպանելով սույն օրենքի 10 հոդվածի «բ» և 12 հոդվածի «ա» կետերի պահանջները: