Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածում`
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ որպես պարտավորության ապահովման միջոց» բառերը.
2. 3-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով ավանդատու է համարվում այն ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը), որը բանկում ունի ավանդ:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով համատեղ բանկային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվել է երկու կամ ավելի անձանց անունով, և որի նկատմամբ երկու կամ ավելի անձինք ունեն սեփականության իրավունք:».
3. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում (բացառությամբ իր` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում (այսուհետ` բանկ) ներդրված ավանդները երաշխավորվում են:»: