Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 5-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին սնանկ ճանաչելը (այսուհետ` բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):
Բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելը ի վիճակի չլինելու մասին որոշումը (բանկի պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը) Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ փաստը բացահայտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:»: