Հոդված 11
Հոդված 11.
Ոռոգման ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված դեպքի, սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջը կատարելու դեպքում ազատվում են`
1) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ հաշվարկային գումարի առնվազն 55 տոկոսի վճարման դեպքում.
2) 2002 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ հաշվարկային գումարի առնվազն 75 տոկոսի վճարման դեպքում: