Հոդված 6
Հոդված 6.
Խմելու ջուր օգտագործողները սույն օրենքի 3-րդ կամ 4-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից օգտվում են, եթե մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը՝
1) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր, պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը իրենց միջոցներով տեղադրել են ջրաչափական սարք և մինչև ջրաչափական սարքի տեղադրումը կատարել են պայմանագրային պարտավորությունները.
2) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր՝ նախատեսելով ջրամատակարար կազմակերպության կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը տեղադրել ջրաչափական սարք, վճարել ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքի կեսը ջրաչափական սարքի տեղադրման օրը, իսկ մնացած կեսը տեղադրումից հետո՝ վեցամսյա ժամկետում (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքը վճարում են համամասնորեն` ջրաչափական սարքի տեղադրումից հետո՝ 5 տարվա ընթացքում), ինչպես նաև մինչև ջրաչափական սարքի տեղադրելը կատարել են պայմանագրային պարտավորությունները.
3) բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդները ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր՝ նախատեսելով չտեղադրել ջրաչափական սարք և պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կատարել են պայմանագրային պարտավորությունները:
(6-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)