Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ջրաչափական սարք տեղադրած խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքի, ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը, ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր:

(5-րդ հոդվածը փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։