Հոդված 1
Հոդված 1.
Սույն օրենքի նպատակն է կարգավորել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ ջրամատակարար կազմակերպություններ) և այդ ծառայություններից օգտվող սպառողների միջև կուտակված պարտքերի հետ կապված ֆինանսական հարաբերությունները, ինչպես նաև նպաստել ջրամատակարար կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, համակարգում բարեփոխումների իրականացմանը և որպես արդյունք` մատուցվող ծառայությունների բարելավմանը: