Հոդված 10
Հոդված 10.
Ոռոգման ջուր օգտագործողները՝ ջուր սպառողների կոոպերատիվները, ջրօգտագործողների ընկերությունները, քաղաքային և գյուղական համայնքներն ու անհատ ոռոգման ջուր օգտագործողները (այսուհետ՝ ոռոգման ջուր օգտագործողներ) ազատվում են մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման դիմաց պարտքի վճարման պարտականություններից` ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում՝ պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում։