Հոդված 3
Հոդված 3.
Խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից՝ այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում: