Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-11-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Ֆիրմային անվանումների իրավական պահպանությունը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ֆիրմային անվանումների իրավական պահպանությունը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա:

2. Օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը տրամադրվում է սույն օրենքով նախատեսված իրավական պահպանություն, եթե այն տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործման հետևանքով համընդհանուր ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։