Հոդված 8. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
Հոդված 8. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, պետական ռեգիստրը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տվյալ հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է փորձաքննության մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
2. Հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, փորձաքննության մարմինն անցկացնում է փորձաքննություն՝ որոշելու համար գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։ Փորձաքննության մարմինը փորձաքննությունն անցկացնում է մտավոր սեփականության հարցերով պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, և առկա չեն սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված չեն սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
5. Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում:
(8-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-140-Ն)