Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 8. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը

գործել է մինչև 2009-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, պետական ռեգիստրը տվյալ հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է փորձաքննության մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, փորձաքննության մարմինն անցկացնում է փորձաքննություն՝ որոշելու համար գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։ Փորձաքննության մարմինը փորձաքննությունն անցկացնում է մտավոր սեփականության հարցերով պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, և առկա չեն սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր:

4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված չեն սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր:

5. Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։