Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 1. Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն

Անհատական է կոչվում այն ձեռնարկությունը, որը մեկ ֆիզիկական անձի սեփականությունն է:

Ընտանեկան է կոչվում այն ձեռնարկությունը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընտանիքի անդամներին:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունն իրավական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:

Հայաստանի Հանրապետությունում անհատական (ընտանեկան) ձեռնարկություն կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության անվանման մեջ պետք է նշվի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) չի կարող միաժամանակ հանդիսանալ անհատ ձեռներեց (ձեռներեցներ) կամ անհատական (ընտանեկան) այլ ձեռնարկության (սեփականատեր), տնտեսական ընկերակցության լիակատար պատասխանատվությամբ անդամ (անդամներ):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։