Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 18. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը

գործել է մինչև 2001-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործումը մատչելի է փաստաթղթերը ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից:

Պետական և գերատեսչական արխիվներին հանձնված փաստաթղթերն օգտագործման են տրվում առանց սահմանափակումների, եթե դրանք պետական և ծառայողական գաղտնիք չեն պարունակում:

Պետական և գերատեսչական արխիվները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ փաստաթղթերի օգտագործումը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումն անվճար է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։