Հոդված 8. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը
Հոդված 8. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր են հանդիսանում պատմամշակութային հատուկ արժեք ունեցող փաստաթղթերը:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական պատճենների ստեղծումն ու բնագրերից դրանց առանձնացված պահպանությունը պարտադիր է:
Հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը սեփականության իրավունքով պահպանող անձինք պետական արխիվներին հնարավորություն են ընձեռում ստեղծել այդ փաստաթղթերի ապահովագրական պատճենները` հետագայում դրանք սեփականատիրոջ թույլտվությամբ օգտագործելու իրավունքով: