Գլուխ 7 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 19. Պատասխանատվությունը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտումների համար
Հոդված 19. Պատասխանատվությունը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտումների համար
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում պարունակվող պետական և ծառայողական գաղտնիքը հրապարակելու դեպքերում, պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: